«ՀՀ վարչապետի գավաթ»՝ սիրողական մրցավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-16.30-ն, երկկողմանի փակ է լինելու Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցը՝ սկսած Կոմիտասի հրապարակից, միակողմանի փակ է լինելու Էջմիածնից Երևան ճանապարհը՝ մինչև Փարաքար գյուղի օդանավակայանի խաչմերուկ։ Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Հիշյալ ժամերին Էջմիածնից Երևան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ: