ԵՄ դատարանը պարտավորեցրել է Լեհաստանին ամեն օր 1 միլիոն եվրո տուգանք վճարել եվրոպական բլոկին, քանի դեռ նա չի սկսել աշխատել իր դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ։ Որոշումը կայացվել է Լեհաստանի դատարանի անկախության վերաբերյալ գործի քննությունից հետո, գրում է The Washington Post-ը։
ԵՄ դատարանի որոշումից երկու օր առաջ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին խոստացել էր համարժեք պատասխանել Եվրամիությանը, եթե կառույցը լեհական պետության դեմ «երրորդ համաշխարհային պատերազմ» սանձազերծի։ «Մենք մեր իրավունքները պաշտպանելու ենք մեր ձեռքի տակ եղած ցանկացած զենքով»,- ասել է Մորավեցկին:
Սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Լեհաստանի դեմ՝ դատական բարեփոխումների պատճառով։ Ուղիղ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 7-ին, Լեհաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց երկրի սահմանադրական իրավունքի գերակայությունը եվրոպականի նկատմամբ։
Եվրամիությունը դժգոհ է դատական իշխանության անկախության հանդեպ Լեհաստանի կառավարության ոտնձգությունից, հայտարարելով, որ իշխանությունների ստեղծած նոր դատական մարմինը սահմանափակում է դատարանների որոշումները: