Կրեմլն արձագանքել է Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից թուրքական Բայրաքթար անօդաչու սարքերի կիրառմանը: Թուրքական զենքի մատակարարումը Դոնբաս կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի անվտանգության ուժերը երեկ Դոնբասում առաջին անգամ օգտագործել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ գրում է kommersant.ru-ն:
«Մենք իսկապես առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման: Իսկ դա չի նպաստում ուկրաինական ներքին խնդրի կարգավորմանը»,- ասել է Պեսկովն ասուլիսի ժամանակ: