ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին, նշել է, որ Փայլասարի հատվածում որևէ դիրքային փոփոխություն չի եղել:
«Որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, երեկ սահմանապահ զորքերի հրամանատարը այս դահլիճում դռնփակ ռեժիմում պատգամավորների հարցերին է պատասխանել, այսինքն՝ արձանագրումը հետևյալն է, որ այսօր այդ հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020 թվականի դեկտեմբերից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: