Ազգային ժողովում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով փակ քննարկումը:
Այս թեմայով հրատապ քննարկման նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները: Խորհրդարանն այսօր 63 կողմ ու 17 ձեռնպահ ձայներով ընդունել է որոշումը:
Նախապես հայտարարվել էր, որ նիստին որպես հարակից զեկուցողներ ներկա են լինելու նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցն ու Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: