Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն մեկ այլ պատգամավորի՝ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի գործը քննվել է Սյունիքի դատարանում:
Պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան է ներկայացրել խափանման միջոցը փոխելու միջնորդություն։
Ըստ պաշտպանական կողմի՝ վկաները հարցաքննվել են, ուստի ամբաստանյալը չի կարող ազդել նրանց վրա։
Դատախազը առարկել է՝ նշելով, որ դեռ չեն հարցաքննվել ամբաստանյալները։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է արգելոցի տարածքը օտարելու և համայնքային բյուջեին զգալի վնաս հասցնելու համար։