Եթե երեք ամիս առաջ Հայաստանում օրական միջինը 6 հազար մարդ էր պատվաստում, այսօր այդ շեմը հասել է 20 հազարի:
Թվերը վկայում են, որ քաղաքացիներից շատերը քովիդի կանխարգելումը համարում են հենց պատվաստումը:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 677 հազար քաղաքացի: Պատվաստվել ցանկացողների ֆոնին շատ դեպքերում դժվար է լինում խուսափել հերթերից, բայց նախարարությունը խնդիրը լուծելու համար քայլեր է ձեռնարկում՝ ավելացնում պատվաստման համար նախատեսված կաբինետներն ու հերթագրման մեխանիզմներ մշակում: