Հոկտեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4762 նոր դեպք: Jnews.ge կայքի տեղեկությամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3953 մարդ, մահացել է 43 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 698944, որոնցից ապաքինվել է 639564 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 9831 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48090 թեստավորում, 35647-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12443-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.9% է, վերջին 14 օրվանը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 8.97%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.955.943 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4927 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6186 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 975 անձ: