Հոկտեմբերի 26-ին կայացել է Ալիև-Էրդողան այս տարվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումը: Երկու երկրի նախագահները Ադրբեջանի կողմից օկուպացված Վարանդայում մասնակցել են միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են մի շարք նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ալիևը և Էրդողանը անցկացրել են նաև առանձին հանդիպում, որի շրջանակում քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, տարածաշրջանային և միջազգային գործընթացներ: