Կառավարությունն աջակցության նոր ծրագիր է մշակել: Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ տունը կորցրած քաղաքացիները 4 ամիս ֆինանսական օգնություն կստանան: Թեմայի շուրջ ՀՀ կառավարությունը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:
«Արցախից տեղահանված քաղաքացիները, որոնց տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում կամ ավերվել պատերազմի հետևանքով, մինչև տարեվերջ կստանան դրամական աջակցություն: Արցախում վերաբնակեցված և տունը կորցրած քաղաքացիները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետությունից կստանան մայր գումարի և տոկոսադրույքների փոխհատուցում․ ծրագրի մշակումն այժմ ավարտական փուլում է»,- նշել է Դավիթ խաչատրյանը՝ ներկայացնելով մանրամասներ: