Այսօր հետաձգվել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը՝ ամբաստանյալի բացակայության պատճառով:
Չարչյանը գրություն էր գրել դատարանին՝ նշելով, որ առողջական վիճակով պայմանավորված չի կարող մասնակցել դատական նիստին, ուստի խնդրել է հարգելի համարել բացակայությունը:
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության հանգամանքը, հարկադրել է մասնակցել արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան