Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։
Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022 թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։