Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել 20-րդ գումարման Բունդեսթագի առաջին նիստը, տեղեկացնում է DW-ն:
Գերմանիայի Սահմանադրության համաձայն՝ նոր գումարման խորհրդարանի հիմնադիր նիստի օրը ավարտվում են նախկին կանցլերի և կառավարության լիազորությունները: Սակայն քանի դեռ Գերմանիայի նոր կառավարությունը չի ձևավորվել, Անգելա Մերկելն ու գործող նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դիմել է Մերկելին՝ խնդրելով շարունակել պարտականությունների կատարումը՝ մինչև նրա իրավահաջորդի նշանակումը:
Սեպտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ խորհրդարանի 736 մանդատներից ստանալով 206-ը։ Բուդեսթագ են անցել նաև Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը (197 մանդատ), Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «Կանաչները» (118 մանդատ), «Այլընտրանք Գերմանիայի համար» (83 մանդատ) և Ձախ կուսակցությունները (39 մանդատ)։