ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքի առևտրի կենտրոններից մեկում՝ Boise Towne Square-ում, հրաձգություն է տեղի ունեցել, տեղեկացնում է РИА Новости-ն:
Քաղաքի ոստիկանությունը Twitter-ում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մեկ անձ ձերբակալվել է: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ, 5-ը վիրավոր են, այդ թվում՝ ոստիկանության սպան:
Իրավապահների ներկայացուցչի խոսքով՝ սպան ժամանել է առևտրի կենտրոն՝ կրակոցների մասին տեղեկություններ ստանալուց հետո: Ապա փոխհրաձգություն է սկսվել հարձակման մեջ կասկածյալի և ոստիկանների միջև, որի հետևանքով էլ սպան վիրավորվել է: Կրակողին հաջողվել է ձերբակալել։