Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոցը չի փոխել։
Ավելի վաղ պաշտպան Երեմ Սարգսյանը դատարան էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու միջնորդություն։
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է արգելոցի տարածքը օտարելու և համայնքային բյուջեին զգալի վնաս հասցնելու համար։