Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Այս առաջարկը մենք կարող ենք ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»,- ասաց Ռուբինյանը:
63 կողմ, 17 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:
Նշյալ նիստում հարակից զեկուցման հնարավորություն կտրվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: