Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող 108 բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։ ️️Ներկա դրությամբ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ-ն: Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին: