ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
«Նկատի ունենալով, որ Կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է, որպես կառավարության ներկայացուցիչներ՝ ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը: