Շարունակվում են քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումնետալ քանդակի վերականգնման աշխատանքները։
Կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ ավելի քան 141 մլն դրամ է հատկացվել արձանի վերականգնման, 27 մլն դրամ էլ՝ տարածքի բարեկարգման համար։
Դավիթ Բեջանյանի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ արձանի վերականգնումն իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը: