Ալեք Բոլդուինի համար զենք պատրաստած փորձագետը և ռեժիսորի օգնականը հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ հայտնում է Interfax-ը: Նրանց հարցաքննում են ֆիլմի նկարահանման ժամանակ դերասան Ալեք Բոլդուինի հետ կապված մահացու միջադեպի պատճառով:
«ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան և ռեժիսոր Ջոել Սոուզի վիրավորվելու հանգամանքների հետաքննությունից պարզվել է, որ զենքի փորձագետ Աննա Գուտիերես-Ռիդն է պատասխանատու զենքի համար: Ռեժիսորի օգնական Դեյվ Գոլսն էլ այն հանձնել է դերասան Բոլդուինին՝ վստահեցնելով, որ ատրճանակը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով:
The New York Post-ի տվյալներով էլ՝ հրաձգությունից ժամեր առաջ լարվածություն և քաոս է տիրել նկարահանման հրապարակում, անձնակազմի վեց անդամ բողոքել է աշխատանքային պայմաններից: