Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`
կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ եթե պատվաստված եք,
պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
պահել սոցիալական հեռավորություն,
հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։ Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: