«2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավել է 10 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 16 տոկոսով:
Հայաստանում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է կապիտալ ծախսերն ավելացնել 55 տոկոսով, դրանք կկազմեն 347 մլրդ դրամ»,- հայտնեց ՀՀ վարչապետը: