Հոկտեմբերի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1942 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4650 մարդ, մահացել է 46 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 694 182, այստեղից ապաքինվել է 635 611 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9788:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22847 փորձարկում, 13643-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9204-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.5% է, վերջին 14 օրվանը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 9.04%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 950 693 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1877 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6166 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1022 անձ: