Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ:
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի դեպքերի պատճառով մի շարք դպրոցներ արդեն իսկ անցել են հեռավար ռեժիմի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ից արձակուրդում են առաջին, իսկ այսօրվանից նաև՝ երկրորդից բարձր դասարանցիները: Ուսումնական պլանի համաձայն՝ աշնանային արձակուրդն ավարտվում է հոկտեմբերի 31-ին: