Անթալիայում, անտառը անզգուշաբար հրկիզելու կասկածանքով, ձերբակալվել է Ռուսաստանի յոթ քաղաքացի՝ РИА Новости-ին հայտնել են գլխավոր հյուպատոսությունից:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Չագլարջա շրջանում, երբ զբոսաշրջիկները զբոսնում էին Լիկիայի արահետով: Նրանց պնդում են, որ փորձել են մարել ճանապարհին հանդիպած հրդեհը, բայց հասկանալով, որ չեն կարողանում դա անել, կանչել են փրկարարական ծառայությանը: Անտառի ելքի մոտ զբոսաշրջիկներին ձերբակալել են տեղի ոստիկանները:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է ոստիկանություն՝ պարզելու միջադեպի պատճառները։ Նա հանդիպել է ձերբակալվածների հետ, բացատրել նրանց առաջադրված մեղադրանքի էությունը և առաջիկա դատավարության իրավական կողմերը։
Ռուսներին անվճար պետական փաստաբաններ են տրամադրել, ապահովել թարգմանությունը:
«Դատարանը որոշում է կայացրել ռուս զբոսաշրջիկներին կալանքի տակ պահել միջադեպի հանգամանքների նախաքննության ընթացքում»,- ասել է դիվանագետը և հավելել, որ գլխավոր հյուպատոսությունը հարցում է ուղարկել տեղական իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերն ու ապահովել շփումը կալանվածների հետ։