Մոսկվայում երկուշաբթի նոր սահմանափակումներ են հաստատվում՝ կապված Covid-19-ի դեպքերի կտրուկ աճի հետ՝ գրում է BBC-ն:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրով երկուշաբթիից 60 տարեկանից բարձր անձանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին կարգադրվում է չլքել իրենց բնակության վայրը. սահմանափակումները կգործեն չորս ամսով՝ 2022 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև փետրվարի 25-ը:
Դրանք չեն վերաբերում նրանց, ովքեր վերջին վեց ամսվա ընթացքում ունեցել են Covid-19, ինչպես նաև ամբողջովին պատվաստվածներին:
Բացի դրանից՝ Սոբյանինի հրամանագրով գործատուներից պահանջվում է աշխատողների առնվազն 30%-ի հեռահար աշխատանքի անցում:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը նոր արգելափակում կներդրվի Մոսկվայում: Կփակվեն խանութները, ռեստորանները և սպասարկման այլ ձեռնարկություններ, հայտարարվել են դպրոցական արձակուրդներ: Նմանատիպ սահմանափակումներ են մտցվում երկրի այլ շրջաններում:
Սեպտեմբերի վերջին Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսային վարակների աճ, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, կրկնապատկվել է։