Ռիգայի նախկին քաղաքապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլ Ուշակովը խոստովանել է, որ Լատվիան դարձել է ԵՄ միակ երկիրը, որը չի հաղթահարում COVID-19 համաճարակը զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո՝ հայտնում է РИА Новости-ն։
«Եվ ահա, պարզվեց, որ մենք դարձանք ԵՄ առաջին ու միակ երկիրը, որտեղ կառավարությունը, զանգվածային պատվաստումների սկսվելուց հետո, չհաղթահարեց վիրուսը: Արդյունքում այժմ, առավել քան երբևէ, կախված ենք ԵՄ աջակցությունից: Դրա համար էլ, աշխատելով բյուջետային կոմիտեում, իմ գլխավոր առաջնահերթությունն եմ համարում թույլ չտալ, որ օգնությունը սխալ ծախսվի։ Այդ թվում և առաջին հերթին Լատվիայում»,- ասել է Ուշակովը:
Կորոնավիրուսի տարածման առումով Լատվիան առաջին տեղն է զբաղեցնում Եվրամիությունում: Հանրապետությունում գործում է արտակարգ դրության ռեժիմ։