Իրանահայ գրողների միության ներկայացուցիչներ Վարանդ Քուրքչյանը, Էդվարդ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Աշխեն Եղիայանը և Թորգոմ Հակոբյանը նախօրեին այցելել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դիվանագիտական աշխատանքի ավարտման կապակցությամբ հանդիպել դեսպան Արտաշես Թումանյանի հետ։
ՀՀ դեսպանը, անդրադառնալով իրանահայ գրողների ազգանվեր գործունեությանը, ընդգծել է Հայաստան-Իրան միջմշակութային հարաբերությունների խորացման կարևորությունը և այս ոլորտում հետագա հաջողություններ մաղթել նրանց։