Արդեն մոտ 1 տարի 8 ամիս կորոնավիրուսը առողջապահական համակարգը շարունակում է լարված պահել: Դառնալ անձնական ու մարդկային ողբերգությունների պատճառ, միևնույն ժամանակ ֆինանսական բեռ՝ պետության վրա:
Համավարակը մեր երկրում տարածվելուց՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021-ի հոկտեմբերի 14-ը, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 276 հազար 666 դեպք: Նրանցից 72. 017-ը հոսպիտալացվել է: Նույն ժամանակահատվածում համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների նպատակով միայն առողջապահության նախարարության ծախսերը կազմել են ավելի քան 41 միլիարդ 575 միլիոն (41,574,543,706) դրամ, որը համարժեք է շուրջ 87 միլիոն դոլարի:
Միայն 2020 թվականին նախարարությունը ծախսել է շուրջ 26 միլիարդ 500 միլիոն դրամ/26.491.923.082.1/: Առողջապահության նախարարությունը, Լուրերի հարցմանն ի պատասխան, մանրամասնել է ծախսերի ուղղությունները:
1. Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր-9.671.904.002
2. Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) - 1.665.779.100
3. Պարգևատրում Covid-19-ի շրջանակում - 1.198.435.608
4. Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր - 394.345.823
5. Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 1.317.991.160 6
6. Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 3.913.164.647
7. Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 5.478.511.373
8. Բժշկական կենտրոնների նորոգում 1.526.437.183
9. Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 1.019.033.524
10. ՉԺՀ-ից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում) 306.320.664
Հանրագումար 26.491.923.082
Իսկ այս տարվա ընթացքում, հոկտեմբերի 14-ի դրությամբ, ծախսերը կազմել են 15 միլիարդ 82 միլիոն դրամից ավելի:
Ծախսերի ուղղությունները հիմնականում չեն փոխվել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան