Երեկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2354 նոր դեպք, մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, բժիշկները հյուծված են, պետության ֆինանսական ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն: 2020-ին առաջին դեպքի հաստատումից մինչև հիմա 295 հազար 368 մարդ է վարակվել: Մեր երկրում համավարակի դեմ պայքարի համար ծախսվել է ավելի քան 41.5 մլրդ դրամ:
Պայքարի մինչև այժմ կիրառված լավագույն տարբերակը պատվաստումն է: Երկրներում, որտեղ պատվաստման բարձր ցուցանիշներ են, նվազել է մահացությունը: Մենք վարակից պաշտպանող դեղաչափերի ընդունման հարցում տարածաշրջանի հետնապահն ենք: Ու հիմա Հայաստանը մտածում է վճարովի դարձնել այն մարդկանց քովիդից բուժումը, որոնք հրաժարվում են պատվաստումից` այդպիսով խոչընդոտելով հանրային իմունիտետի ձևավորման գործընթացին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան