Ստեփանավանում հիմնանորոգվում է նաև Երիտասարդական փողոցը: ՀՀ կառավարության և համայնքի կողմից ներդրվել է ավելի քան 160 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Բացի ճանապարհի հիմնանորոգումից, ժամանակակից լուծումներով կառուցվում են նաև մայթերը: Այս ճանապարհի նորոգումը կարևոր էր` ինչպես տարիներով չլուծված խնդիրը լուծելու, այնպես էլ հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների աշխատանքին նպաստելու և նոր ուսանողների ներգրավման տեսանկյունից, որոնք դժվարություններ ունեին այդ հաստատություններում կրթություն ստանալու հարցում` նաև խիստ անբարեկարգ ճանապարհի պատճառով»,- գրել է նա: