Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ տարվող շինարարական աշխատանքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցը` իր բոլոր ենթակառուցվածքներով: Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:
Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով Կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման»,- գրել է Պապիկյանը: