Մ-1, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-ից 60-րդ կիլոմետրի վրա վթարավտանգ երեք կետերում կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել է հողային զանգվածի կուտակում Մ-1 ճանապարհի 51-րդ կմ-ի եզրային հատվածում։ 51-րդ կմ-ում այսօր կատարվում են տերմոպլաստե նյութով գծանշումներ, որոնց միջոցով ստեղծվում է աղմուկի հատուկ գոտի, ինչը կօգնի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Կատարվում են երթևեկության անվտանգության բարելավման լրացուցիչ այլ միջոցառումներ ևս. պարապետների և արգելապատնեշների վրա թարմացվում են լուսանդրադարձիչները, տեղադրվում են լրացուցիչ ճանապարհային նշաններ և այլն։
Աշխատանքները տարվում են Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցաբար։