Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ:
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը. եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլից ժամանակին կտեղեկացնեն:
Դիլիջանում աշխատանքներն է սկսել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Նախագահ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող միջոցառումը կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել դրանք մեզ համար. Փաշինյանի ելույթը «Մտքերի հայկական գագաթնաժողովում»:
Երկրի սահմաններին թշնամիների առկայությունն Իրանի կարմիր գիծն է. ԻԻՀ ոստիկանության սահմանապահ ուժերի հրամանատարի հայտարարությունը:
Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին միջուկային գործարքի շուրջ:
Անկարան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 1962 նոր դեպք, առողջացել է 1219, մահացել՝ 31 մարդ: