Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանական կողմը:
Հիշեցնենք՝ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անձի առևանգումը կազմակերպելու համար: Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, սակայն, դատախազությունը վերաքննիչից պահանջում է Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Իսկ պաշտպանական կողմը Սարգսյանին մեղսագրվող ապօրինի զենքի և թմրամիջոցների մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել:
Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան