Մեկնարկել է ԱՊՀ երկրների ուռուցքաբանական ուղղվածության բժշկական կազմակերպությունների ադմինիստրատորների երևանյան կոնգրեսը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Ուռուցքաբանության ոլորտում պետական ամենամյա հատկացումները ավելանում են։ Առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրումը թույլ կտա մեծապես ավելացնելու պետական հոգածությունն այս ոլորտում»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ: