ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։
«Շրջայցի ընթացքում հետաքրքրվել եմ հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ։ COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով»,- Ֆեյբուքի էջում գրել է Ավանեսյանը։