Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Suddeutsche Zeitung կայքի հետ հարցազրույցում խոստովանել է, որ հագուստի գույնը երբեմն որոշակի քաղաքական ազդակներ է պարունակել, փոխանցում է ТАСС-ը:
Նա նշել է, որ կանցլերի պաշտոնը թողնելուց հետո իր հագուստը թանգարաններին չի տրամադրի: «Իմ հագուստից պարբերաբար ուղարկում եմ կարիքավորների համար օգտագործված հագուստի հավաքման վայրեր։ Ես հագուստ չեմ տալիս թանգարաններին», - հայտնել է Մերկելը:
Նա անդրադարձել է երկրում ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ երկրի քաղաքական կլիման դարձել է ավելի դաժան: «Երբ ես դարձա կանցլեր, դեռ սմարթֆոններ չկային։ Ֆեյսբուքը գոյություն ուներ դեռ մեկ տարի, իսկ Twitter-ը ստեղծվեց մեկ տարի անց: Այժմ մենք ապրում ենք կատարելապես փոփոխված մեդիա աշխարհում, և քաղաքական եղանակի փոփոխությունը նույնպես դրա հետևանք է»,- հավելել է Մերկելը:
Գերմանիայի նոր կառավարությունը կձևավորվի դեկտեմբերի սկզբին: Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Անգելա Մերկելին և նրա կառավարության անդամներին կհանձնի իրենց լիազորությունների ավարտի մասին հավաստագրեր: