Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը նոյեմբերի 1-7-ը կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք մարզաձևի աշխարհի առաջնությանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցավայր կմեկնեն հետևյալ մարզիկները՝ Աշոտ Մխիթարյան (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սահակ Հովհաննիսյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):