Հոկտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4467 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1790 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 688804, որից ապաքինվել է 626478 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9699:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52487 թեստավորում, 31051-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21426-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.51% է, վերջին 14 օրվանը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 9.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1.943.743 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5469 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5925 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 993 անձ: