Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ մարտերն այսօր սկսեցին աղջիկները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նադեժդա Գոլուբևային և արժանացավ արծաթե մեդալի:
Երեկոյան հերթին ռինգ կմտնեն տղաները: Եվրոպայի ոսկե մեդալի համար Հայաստանից կպայքար կմղեն 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: