Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ստորագրել Գանձաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1 մասով՝ որոշում եմ
Վարդգես Սաշայի Դովլաթբեկյանին 2021 թվականի հոկտեմբերի 22-ից նշանակել ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։