Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով ընթացքի մեջ է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգումը՝ շուրջ 823 քմ: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Կրթօջախի տանիքն ամբողջությամբ վնասվել էր սույն թվականի մայիս 23-ի ուժգին քամու հետևանքով:
ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում: