Ավարտվել է շախմատի Yerevan Open միջազգային երրորդ մրցաշարը: Այս տարի մասնակցում էր 300-ից ավելի մարզիկ՝ 13 երկրից:
9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում 3 շախմատիստ վաստակել էին 7.5-ական միավոր: Վերջին տուրում Նարայանանն ու Պուրանիկ Աբհիմանյուն ոչ-ոքի են խաղացել:
Վերջինս լրացուցիչ արդյունքներով դարձել է մրցաշարի հաղթող ու արժանացել 2 միլիոն դրամի, երկրորդ տեղը գրավել է Ուկրաինայից Վիտալի Սիվուկը՝ ստանալով 1 միլիոն 400 հազար դրամ։ Նա վերջին տուրում պարտության է մատնել Գիգա Քուփարաձեին։
Պատվավոր երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Արման Միքայելյանը՝ առավելության հասնելով Կարտիկ Վենկատարամանի նկատմամբ: