• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը կառուցողական է աշխատում ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը... 19:40
Արդեն 50 տարի է՝ սպասում ենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի ավարտին. Էրդողան. «Հարևաններ» Արդեն 50 տարի է՝... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:0723 Հոկ, 2021

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, STARMUS փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներ Վահագն Խաչատուրյանը և Վահրամ Դումանյանը հայտարարել են գալիք տարի Հայաստանում գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնի անցկացման մասին։

Նշելով, որ հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը» և դրան զուգահեռ մեկ այլ խոշոր միջոցառում՝ STARMUS 6-ը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հազարավոր մասնակիցների գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, արվեստի, երաժշտության փառատոնին։ 21-րդ դարում դրանք փոխկապակցված են։ Դա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որովհետև նրանց ապագան, նրանց ընտանիքների ապագան, Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ։ Մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են, տաղանդավոր մարդիկ: Այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան։ Լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելն ու քաջալերելն է, որ նրանք իսկապես ապագա ունեն՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ STARMUS-ը մինչև 5-րդ փառատոնը եղել է ռոք երաժշտության և աստղագիտության մասին, իսկ STARMUS 6-րդը, որն անցկացվելու է Հայաստանում, տարբերվելու է։ Այն լինելու է փառատոն ընդհանրապես երաժշտության և արվեստի մասին՝ դասականից մինչև ռոք, լինելու է փառատոն ոչ միայն աստղագիտության, աստղագնացության, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության մասին՝ աստղագիտությունից, ֆիզիկայից մինչև կենսաբանություն, մինչև արհեստական բանականություն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինի բոլորին հյուրընկալել «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որը մաս կկազմի ավելի խոշոր՝ STARMUS 6-րդ փառատոնի։

Ներկայացնելով STARMUS-ը՝ փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանն ասել է, որ այն արդեն իսկ երկու անգամ ճանաչվել է որպես աշխարհի լավագույն գիտական փառատոն։ «Մենք հպարտանում ենք դրանով, որովհետև աշխարհում 50-ից ավելի գիտական փառատոներ կան։ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում գիտական ֆորմատը շատ լավ ճանաչված է, սակայն Հայաստանում ոչ մի անգամ չի եղել գիտական փառատոն,- ասել է Գարիկ Իսրայելյանը։ -Փառատոնի հիմնական նպատակը հասարակությանը և գիտությունը միացնելն է, որովհետև շատ մեծ անջրպետ կա, որը գնալով մեծանում է։ Եթե մենք ցանկանում ենք կապ ստեղծել հասարակության, գիտության, տեխնոլոգիաների միջև, շատ բարդ բանաձևեր ենք մտածում, որոնցից մեկը STARMUS-ն է։ Ցանկանում ենք, որ այդ կապը հաստատվի, ուժեղանա և միշտ շարունակվի։ Այսօր մենք հայտարարում ենք առաջին 30 մասնակիցներին, որոնց մեջ են 8 Նոբելյան մրցանակակիրներ, առաջին հայ աստղագնացը NASA-ից՝ Ջիմ Պաղյանը, որն առաջին անգամ կայցելի Հայաստան, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը և այլք: Թեման շատ հետաքրքիր է՝ 50 տարի Մարսի վրա։ Դա չի նշանակում, որ ամբողջ փառատոնը Մարսի մասին է։ Աստղագիտությունը փառատոնի 20 տոկոսն է զբաղեցնում, մնացածը բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ֆիզիկայի, ծրագրավորման և այլնի մասին է»։

Գարիկ Իսրայելյանն ընդգծել է, որ STARMUS-ն օգտագործում է տիեզերքը և աստղագիտությունը, հետո միանում են բոլոր գիտությունները, ու փորձ է արվում գիտությունը կապել արվեստի հետ, որովհետև արվեստը շատ ավելի հասանելի է հասարակությանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Դերենիկ Դումանյանը ևս կարևորել է Հայաստանում STARMUS-ի անցկացումը. «Ներկայումս մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող շատ հարցեր։ Անվտանգության լավագույն երաշխիքը զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է և այս դաշտում առաջատար լինելը, ինչը կապահովի մեր հզորացումը, մեր անվտանգությունը։ Այս փառատոնը հասանելի կլինի բացառապես բոլորին, ովքեր կցանկանան մասնակցել այդ միջոցառումներին»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը STARMUS-ը համարել է համագործակցության լավ օրինակ. «Սա լավագույն օրինակն է, թե ինչպես դրսում աշխատող մեր ընկերները, անձնական նախաձեռնությամբ եկել են Հայաստան՝ կառավարության համաձայնությամբ ու նախագահի հովանավորությամբ անցկացնելու հեղինակավոր այս փառատոնը։

Որպես կառավարություն՝ մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել, որ մեր տրամադրությունները միտված են ապագային»:

Դիտումների քանակ80
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Սթարմուս» 6-րդ փառատոնը կանցկացվի Հայաստանում՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո 09:3911 Սեպ, 2021 «Սթարմուս» 6-րդ փառատոնը կանցկացվի Հայաստանում՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո Հասարակություն
  • «Սթարմուս» փառատոնին Հայաստան կգա «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը 15:0708 Օգս, 2020 «Սթարմուս» փառատոնին Հայաստան կգա «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը Հասարակություն
  • Աշխարհահռչակ «Սթարմուս» փառատոնը 2021-ի սեպտեմբերի 6-11-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում 07:4923 Հլս, 2020 Աշխարհահռչակ «Սթարմուս» փառատոնը 2021-ի սեպտեմբերի 6-11-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • LEADER-ն ավարտեց 5-ամյա ընթացքը Հայաստանում 20:2615 Դեկ, 2025
  • Իրանը նշել է ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտները ստուգելու պայմանը 20:2115 Դեկ, 2025
  • Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ընտրական համակարգի ամրապնդմանը 20:1215 Դեկ, 2025
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է. ՀՀ ԱԳՆ 20:1015 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը 20:0715 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:0215 Դեկ, 2025
  • Տարեցները՝ թվային աշխարհում 19:5715 Դեկ, 2025
  • Քննարկվել են Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում 19:5115 Դեկ, 2025
  • ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է «Ռուսոֆիլների միջազգային շարժումը» 19:4615 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 15. 2025 19:4015 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ 19:3315 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան 19:2615 Դեկ, 2025
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 19:1915 Դեկ, 2025
  • NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ 19:1215 Դեկ, 2025
  • Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան 19:0315 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Էլեկտրական մեքենաների՝ առանց ԱԱՀ-ի ներմուծման նախագիծ. ով և որքան կարող է ներմուծել 19:0015 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր 18:5615 Դեկ, 2025
  • 15000 էլեկտրական մեքենա կազատվի մաքսատուրքից, եթե 2024, 2025, 2026 թթ. են արտադրվել. նախարար 18:4715 Դեկ, 2025
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմանը միտված օրենսդրական նախաձեռնություն 18:3815 Դեկ, 2025
  • Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ 18:3115 Դեկ, 2025
  • 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է 18:2515 Դեկ, 2025
  • Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում 18:1815 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները 18:0715 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստան–Ուկրաինա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները 17:5815 Դեկ, 2025
  • Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. ՇՄ նախարարը հանդիպել է Campaign for Nature-ի ղեկավարի հետ 17:4615 Դեկ, 2025
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել 17:3715 Դեկ, 2025
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 17:2815 Դեկ, 2025
  • Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին 17:2115 Դեկ, 2025
  • Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերվել է հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66»՝ բեռնված 5 խմ բոխի տեսակի փայտանյութով 17:1215 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն. վարչապետը՝ եկեղեցու նոր Կանոնագրքի մասին 17:0015 Դեկ, 2025
  • Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ 16:5915 Դեկ, 2025
  • Հնդկաստանը յուրօրինակ փորձ է անցկացնում՝ գումար փոխանցելով միլիոնավոր տնային տնտեսուհիներին. BBC 16:5115 Դեկ, 2025
  • Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698 16:4215 Դեկ, 2025
  • Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան 16:3315 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 16:2415 Դեկ, 2025
  • Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ 16:1415 Դեկ, 2025
  • Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը 16:1115 Դեկ, 2025
  • ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական և համայնքային հողերի՝ էլեկտրոնային աճուրդով օտարման նախագիծը 16:1015 Դեկ, 2025
  • Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ 15:5315 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 15:3115 Դեկ, 2025
  • Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել 15:2715 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը 15:1515 Դեկ, 2025
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան 15:0915 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ճանապարհին նոր խմբաքանակներ կան. Պապոյանը՝ Ադրբեջանով դեպի ՀՀ ցորենի ներկրման մասին 15:0015 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան և Շահումյան գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 14:5715 Դեկ, 2025
  • Վարչապետը՝ հոգևորականի բարեվարքության կանոնների և դրանց պահպանման երաշխիքների մասին 14:3815 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք. ՔԿ 14:3115 Դեկ, 2025
  • Ամանորի էկո խաղալիքներ 14:2715 Դեկ, 2025
  • Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ 14:1615 Դեկ, 2025
  • Կամո Ցուցուլյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր 14:0515 Դեկ, 2025
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025
  • ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը 09:3815 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է 09:2515 Դեկ, 2025
  • Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:1715 Դեկ, 2025
  • Վեդի համայնքի երկու բնակավայրում գազ չի լինի 08:4415 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:0915 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0015 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025
  • Բալանսավորվա՞ծ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը. Մեծ բանավեճ 21:5214 Դեկ, 2025
  • Մեր հոգին ցնծության մեջ է. Արմավիրի թեմի առաջնորդը՝ պատարագին վարչապետի մասնակցության մասին 21:4214 Դեկ, 2025
  • Լուրեր | Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռը բարձրանում է. քաղաքագետներ | 14.12.2025 21:0014 Դեկ, 2025
  • Տոնածառի լույսերի վառման փառահեղ արարողություն. վարչապետը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետին 20:5914 Դեկ, 2025
  • Մեծ Բրիտանիան հետաքրքրված է TRIPP ուղով ու Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալով. փորձագետ 20:3814 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 20:3114 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին 20:2514 Դեկ, 2025
  • «Քոչարյանը «Գույք պարտքի դիմաց»-ով ՀՀ ինքնիշխան իրավունքն է ապրանքայնացրել». Ազատ Արշակյան 20:0814 Դեկ, 2025
  • Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան 19:5814 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.12.2025 19:0614 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 17:2814 Դեկ, 2025
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 17:2314 Դեկ, 2025
  • Կառավարությունը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների և ոչ աղանդավորների. Նիկոլ Փաշինյան 17:0714 Դեկ, 2025
  • Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարար 16:4014 Դեկ, 2025
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 9-րդ նախարարական հանդիպմանը 16:3314 Դեկ, 2025
  • Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ. վարչապետ 16:0514 Դեկ, 2025
  • Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են. Փաշինյան 15:5214 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015