Բաթումում մի քանի հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
«Հանուն միասնության և ազատության» կարգախոսով ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան: Մասնակիցները կոչ են արել աջակցել ընդդիմադիր թեկնածուներին քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում։
Նշվում է, որ ցույցից հետո «Ազգային շարժման» կողմնակիցների մի մասը քայլերթով կշարժվի դեպի Ռուսթավիի բանտ, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ երթի ընթացքում նրանք կանգ կառնեն տարբեր քաղաքներում և այնտեղ ակցիաներ կանցկացնեն՝ ի պաշտպանություն նախկին նախագահի: