Հոկտեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4155 նոր դեպք: Jnews.ge կայքի հաղորդմամբ՝ վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2507 մարդ, մահացել է 40 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 684 337 դեպք, ապաքինվել է 624 688 պացիենտ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9657:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 49 960 թեստավորում, 32 008-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 952-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.32% է, վերջին 14 օրվանը՝ 8.89%, վերջին 7 օրվանը՝ 8.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 938 274 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 309 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5895 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1003 անձ: