Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հնարավորություններին։