Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Vaz-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․Պ․, ծնված 1948 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ․Ա․-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևոր Մ․Ա․-ի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության ավտոմեքենային։