Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 4 մասնակից։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 60 կգ քաշային, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային, Օլիմպիական քոլեջը ներկայացնող Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային, Արցախի մարզադպրոցի սան Մանվել Պետրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող, 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 23-ին։